Ստամբուլում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Քյոլնի բնակչուհին՝ բողոքի ցույց անելու համար.Factor

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատարանը հունիսի 24-ին Քյոլնի բնակչուհի Գյոնյու Օրսին դատապարտել է 10 տարվա ազատազրկման` 2012 թվականին Քյոլնում բողոքի ակցիա անելու գործով։

Օրսը ներկա չի գտնվել դատական նիստին՝ առողջական վիճակի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի դատախազությունը Օրսին մեղադրել է հօգուտ արգելված Քրդական աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) քարոզչության, ուժի կիրառմամբ ազատությունից զրկելու և տրանսպորտային միջոց առևանգելու մեջ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր դրույթներով։

Գյոնյու Օրսի դեմ քրեական գործը կապված է 2012 թվականին Քյոլնի նավերից մեկի վրա բողոքի ակցիայի հետ։ Համաձայն գործին կցված փաստաթղթերի՝ Օրսը ևս 9 այլ ակտիվիստների հետ գրավել է նավը, ինչից հետո նրանց հետ պաստառներ է փակցրել ու ՔԱԿ-ի օգտին լոզունգներ վանկարկել։

Ակտիվիստը հերքել էր իրեն ներկայացված մեղադրանքները։ 

Գերմանիայում նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Օրսը հայտարարել է, որ ցնցված է Թուրքիայի դատարանի որոշմամբ և առաջին հնարավորության դեպքում կլքի երկիրը։


Այս մասին հայտնում է Factor.am-ը