Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին աճել է 10.9%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝

✅արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով,
✅ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով,
✅առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով,
✅շինարարության ծավալն աճել է 0.5%–ով,
✅արտահանման ծավալն աճել է 36.7%–ով,
✅ներմուծման ծավալն աճել է 34.5%–ով։

📈 Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: