Գորիսում շինարարական եռուզեռ է․ Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գորիսում շինարարական եռուզոեռ է։ Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։

Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։

Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի համագործակցությամբ, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։

Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը»։