Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ

Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մոտ ապագայում այդ նմուշները փորձաքննություն կանցնեն։ Փորձաքննությունից հետո, գուցե, հնարավորություն ստեղծվի Հայաստանում պատվաստանյութի սերիական արտադրության համար»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ այդ գործում արդեն զգալի առաջընթաց կա: