Բաքվում ավարտվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները.Factor


Բաքվում ավարտվել է ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունների վերջին փուլը՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, զորավարժություններն անցկացվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մարտական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցության բարելավման նպատակով:

Դրանցում ներգրավված են եղել անձնակազմի մինչև 600 մարդ, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 հրետանային զենք և տարբեր տրամաչափի ականանետներ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա:

Այս մասին հայտնում է Factor.am-ը