Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում: