Ադրբեջանի քարտային պրոցեսինգի համակարգը արդեն տաս ժամ է խնդիրներ ունի, կայքը մեռած է. Փորձագետ

Ադրբեջանի քարտային պրոցեսինգի համակարգը արդեն տաս ժամ է խնդիրներ ունի, կայքը մեռած է։ Այդ մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, պատճառը․ ամենայն հավանականությամբ, մի քանի հայ հաքերական խմբերի նավսն է, ինչպես նաև թուղթ-ու-գիրը։Փորձագետը նկատի ունի այն, որ հաքերային հարձակում է իրականացվել համակարգի վրա։

Նշվում է, որ AzeriCard-ը պատկանում է Ադրբեջանի խոշորագույն՝ International Bank of Azerbaijan բանկին և այս համակարգով է աշխատում բանկոմատների ու pos-տերմինալների կեսից ավելին։