Գերիներին ստանալու դիմաց քարտեզներ փոխանցելը ամենաքիչն է, որ պարտավոր է անել Հայաստանն իր քաղաքացիներին վերադարձնելու համար.Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբետ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գերիներին ստանալու դիմաց քարտեզներ փոխանցելը ամենաքիչն է, որ պարտավոր է անել Հայաստանն իր քաղաքացիներին վերադարձնելու համար։

Բոլոր նրանք, ովքեր վայ-վույ են դրել, թե բա քարտեզ են տալիս, թող հիշեն 2 բան. Նախ Հայաստանի քաղաքացուն վերադարձնելու համար պետությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում` փոխանցել պահանջվող թղթեր, հետո էլ 25 տարիների ընթացքում Հայաստանի բանակում ծառայած եւ ականապատման հետ գործ ունեցած ցանկացած մարդ կարող է հաստատել, որ հայկական կողմը նույն հաջողությամբ հանգիստ կարող է տրամադրել ոչ միայն Ակնայի, Վարանդայի կամ Կովսականի, այլեւ Վոլգոգրադի, Բիշկեկի եւ Ուլան Ուդեի ականապատման քարտեզները…

Ինչքան քարտեզ ուզեն, այնքան տալու ենք, կարող ենք գունավոր պրինտ էլ անել, դիզայներական մոնտաժ էլ, միայն թե բոլոր գերիներին հետ տան»։