4 անգամ աճել է Պաշտպանի թեժ գծով խորհրդատվություն ստացողների թիվը

4 անգամ աճել է Պաշտպանի թեժ գծով խորհրդատվություն ստացողների թիվը
4 անգամ աճել է Պաշտպանի թեժ գծով խորհրդատվություն ստացողների թիվը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին երեք ամիսներին թեժ գծի միջոցով ստացել է 4 անգամ ավելի հեռախոսազանգ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:

Մասնավորապես, եթե 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսներին 160 անձ է դիմել խորհրդատվության համար, ապա 2018 թվականին նույն ժամանակահատվածում՝ 665:

Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահության անընդհատ բարձրացմամբ, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցների հարցումները, այնպես էլ հասարակության նոր ակնկալիքներով։

Վիճակագրության համաձայն՝ երկու տարիների ընթացքում գրեթե չի փոխվել պատկերն ըստ պետական հիմնարկների։ Քաղաքացիները շարունակում են բողոքել դատարանների, Ոստիկանության, Քրեակատարողական ծառայության, Պաշտպանության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությանն առնչվող խնդիրներից։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։