Eurowings ավիաընկերությունը Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը (https://www.eurowings.com/en.html):

Այդ մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։