Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 40 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է․

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40 միլիոն 239 հազար 550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1 միլիոն 210 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1 միլիոն 474 հազար 800 դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857 հազար 600 դրամ:Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39 միլիոն 249 հազար 550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250 հազար դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։