Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել սիբիրյան խոցով ևս մեկ հիվանդի․ Factor.am

Ավելացել է սիբիրյան խոցով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը, գրում է Factor.am-ը։

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը Factor․am-ին տեղեկացրեց, որ կիրակի օրը հիվանդանոց են տեղափոխել Իսահակյան գյուղի ևս մեկ բնակչուհու։ Նա տարեց կին է, վիճակը կայուն է, չի ջերմում, ձեռքի վրա կան վերքեր։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրից, որտեղ սիբիրյան խոց է տարածվել և խոշոր ու մանր եղեջերավոր անասունների անկման դեպքեր են գրանցվել, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 7 հոգի։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, որ նրանց վիճակն արդեն լավ է, մոտ օրերս դուրս կգրվեն հիվանդանոցից։

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հանձնարարությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 286 հոդված 1-ին մասով՝ անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելու հոդվածով։