Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Երեւանի քաղաքապետարանը սկսել է ինտենսիվ կերպով տարհանել նաեւ ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Շրջիկ առեւտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Չգրանցված շարժական կետերը կտարհանվեն՝ համապատասխան իրավական հետեւանքներով հանդերձ: