ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծում. ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են․

Ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծում։ Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, ի՞նչ հաշվարկ է անհրաժեշտ ներկայացնել և ի՞նչ ժամկետներում։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքների քանակությունը ՀՀ կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու դեպքում, գերազանցող ապրանքների ներմուծման մասով ֆիզիկական անձը կրում է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի (եթե այդ ապրանքները ենթակա են ակցիզային հարկով և բնապահպանական հարկով հարկման) հաշվարկման և վճարման պարտավորություն:

ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն ներմուծման հարկային հայտարարագիր: