Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր է հոսպիտալացվել

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 8-ին, ժամը 11։23-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել են «Opel Vectra» (վարորդ` Ս. Մ․, ծնված 1964 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Կ․-ին (ծնված 1972 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն։