Շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ունի ինֆեկցիաներ․ խոսնակ

Երեւանում նորածնին`բարուրով թողել են դռան դիմաց անօգնական և հեռացել

Երեւանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Թարմացում։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակը նեոնատոլոգ, մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի կողմից գնահատում է ծանր, հավելելով, որ այս պահի դրությամբ այն կարելի է համարել կայուն:

Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածին երեխան ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարության պատճառով փոքրիկին միացված է արհեստական շնչառական սարք: Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ կտրամադրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի շենքերից մեկի բակում 1 օրական աղջիկ երեխա է հայտնաբերվել։