Մանրամասներ՝ Երեւանում հայտնաբերված 1 օրական երեխայի առողջական վիճակի մասին

Երեւանում նորածնին`բարուրով թողել են դռան դիմաց անօգնական և հեռացել

Երեւանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը նոր մանրամասներ է ներկայացրել Երևանում հայտնաբերված 1 օրական երեխայի առողջական վիճակի մասին։

«Հուլիսի 13-ին, Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար: Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», գրել է նա։