Տիգրան Մուկուչյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. Factor.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Կենտրոնից Factor.am-ին տեղեկացրին, որ Մուկուչյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԿԸՀ նախագահը սուր ինֆարկտի ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել և իրականացվել էր սրտի ստենտավորում։

Վիրահատությունից հետո Factor.am-ը զրուցել էր Մուկուչյանի հետ․ ԿԸՀ-ը նախագահը հայտնել էր, որ վատ է զգացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա մոտ սրտամկանի սուր ինֆարկտ է ախտորոշվել։