Գանայում թռչնագրիպի բռնկում է գրանցվել․ Bloomberg

Գանայի իշխանությունները տեղեկացրել են երեք տարածաշրջաններում թռչնագրիպի բռնկման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գյուղատնտեսության և պարենային ապահովման նախարարության անասնաբուժական ծառայության տնօրեն Գանա Պատրիկ Աբակեին։

Հիվանդությունից արդեն սատկել է մոտ 6 000 թռչուն, ևս 4 500-ը վերացվել են հիվանդության դեմ պայքարի արշավի շրջանակներում, նշել է Աբակեն:

Գանայի կառավարությունն արգելել է թռչնամսի տեղափոխումը գրիպով տուժած տարածաշրջանների ներսում, ինչպես նաև դադարեցրել է թռչնամսի ներկրումը Նիգերիայից և Տոգոյից:

Հայտնում է Factor.am-ը