ԱՀ ՄԻՊ-ը՝ Ասկերանի շրջանում մոլորված բնակչի մասին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը՝ Գեղամ Ստեփանյանը,ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»: