Ստավրոպոլում սպանել են քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին․ տեսանյութ

Ստավրոպոլում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին, գրում է Factor.am-ը:

Այս մասին հաղորդում է Life.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է կայանատեղիում տղամարդը մոտենում ոստիկանի մեքենային և սկսում կրակել։

Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ Աբովյանը ստացել է առնվազն 9 վնասվածք, որոնց հետևանքով կեսգիշերին մոտ հիվանդանոցում մահացել է։ Սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ի նկատմամբ: