ՀՀ-ում կորոնավիրուսի 166 նոր դեպք է գրանցվել

ՀՀ առողջապահության նախարաությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: