Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսում և Սուդանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե):

Հրաչյա Փոլադյանը հետ կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից: