ՂՊՎՄ-ն դատապարտում է զինակոչիկների ավտբուսի հետ կապված միջադեպը և կոչով դիմում նորակոչիկների հարազատներին

ՂՊՎՄ-ն դատապարտում է զինակոչիկների ավտբուսի հետ կապված միջադեպը և կոչով դիմում նորակոչիկների հարազատներին
ՂՊՎՄ-ն դատապարտում է զինակոչիկների ավտբուսի հետ կապված միջադեպը և կոչով դիմում նորակոչիկների հարազատներին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, ի դեմս ՂՊՎՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանի, բարձր է գնահատում Հայոց բանակի յուրաքանչյուր զիվորի պատիվն ու արժանապատվությունը, կյանքը, անվատանգությունը և առողջությունը: 

Հունվարի 8-ին, հրապարակված տեսանյութի միջոցով, ցավով արձանագրեցինք, որ Երևանում երիտասարդները փակել էին նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ճանապարհը, ուժ կիրառելով բացել դռները, քաշքշել մարդկանց և հայհոյել: ՂՊՎՄ-ն դատապարտում է այս և նման երևույթները:

Սակայն սա սոսկ մի դեպք չէ և մեզ համար առիթ և պատճառ պետք է հանդիսանա, հասկանալու համար, որ հավանաբար նմնաատիպ երևույթներ նախկինում էլի են եղել, սակայն ցավոք, չեն տեսագրվել, չեն հրապարակվել և որի պատճառով էլ, մի շարք կարգազանցներ, մնացել են անպատիժ:

Այս ամենը մեզ համար, առիթ և պատճառ է նաև, որ հասկանանք, թե ինչպիսի լիցերով, ինչպիսի տրամադրությամբ, տրամաբանությամբ, բառապաշարով և մտածելակերպով են մի շարք նորակոչիկների ծնողներ և հարազատներ, իրենց որդիներին ուղարկում զինծառայության, և թե նորակոչիկներն էլ, իրենց հերթին, ինչպիսի լիցքերով լիցքավորված, ինչպիսի տրամադրությամբ և աշխարհայացքով են, ոտք դնում զորամաս:

Հայոց բանակի մարտունակությունը, կախված է բոլոր աստիճանի զինվորականներից՝ սկսած նորակոչիկ շարքայինից մինչև գեներալ: Թե նորակոչիկը ո՞րքան ժամանակում կհարմարվի զինվորականի առօրյային, ո՞րքանով կընկերանա ծառայակիցների հետ, ո՞րքանով կդառնա կարգապահ, հայրենիքին նվիրված, ընկերասեր, քաջ զինվոր և ո՞րքանով պիտանի կլինի զինված ուժերին՝ բացառապես կախված է հենց դրանից, թե ինչպիսի պատկերացումներով, մտածելակերպով ու արժեհամակարգով է նորակոչիկը մտնում զորամաս:

Բանակում ոչկանոնադրային հարաբերությունների ընթացով առաջացած վեճերի և կռիվների, կարգազանցությունների և հանցագործությունների մեծամասնությունը ևս, կախված է դրանից, թե զինվորն ինչ աշխարհայացքով ու պատկերացումներով է մտել զորամաս: Ցավորք շատ ծնողների և ընկերների միջամտությունը, նորակոչիկի զինվորական կյանքի բնականոն ընթացքին, բարենպաստ չի լինում, ոչ միայն մինչ զորամաս մուտք գործելը, այլև ողջ ծառայության ընթացքում:

Հորդորում ենք, բոլոր զինծառայողների ծնողներին և ընկերներին, գիտակցելով պահի լրջությունը, նորակոչիկներին բանակ ճանապարհել, պատվով և զինծառայության հանդեպ դրական տրամադրվածությամբ, իսկ ծառայության ընթացքում՝ զերծ մնալ զինվորական կյանքի ընթացքի անհարկի միջամտություններից:

Զինվորի կյանքին և առողջությանը վերաբերվող որոշ հարցերում, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը շատ ավելի խստապահանջ է և հաշվենկատ, քան նույնիսկ ներկայիս բանակային կանոնադրությունը: Այսօրվա կանոնադրությամբ թույլատրված է զինծառայողներին, հասարակ բջջային հեռախոսներ կրելը:

Խոսքը միայն ինտերների հնարավորություն չունեցող, ամենահասարակ հեռախոսների մասին է:

Սակայն ՂՊՎՄ անդամները քաջատեղյակ են, որ բոլոր տեսակի, պարզ և բարդ բջջայինների ռադիոազդանշաններն էլ նույնն են և որ բոլոր այդ ազդանշաններն էլ հեշտությամբ կարող են որսվել հակառակորդի կողմից, ուստի ՂՊՎՄ-ն հորդորում է զինծառայողների ծնողներին և հազազատներին, հեռախոսներ չտրամադրե՜լ զինվորներին, հնարավորին չափ խուսափել հեռախոսազանգեր կատարելուց, և հատկապես չզանգե՜լ դիրքերում հերթապահություն իրականացնող զինվորներին:

Այս ամենին մոտեցեք ըմբուռնումով և ամենայն լրջությամբ, քանզի դա վերաբերվում է անմիջապես մեր զինվորների կյանքին և առողջությանը»: