ՄԻՊ աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարությունը․

«Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ այսօր, ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։