ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը. Թեկնածուներ առաջադրեցին նաև ընդդիմադիրները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քիչ առաջ ԱԺ նիստում ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Թեկնածուներ ներկայացրին նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները. «Հայաստանը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց կալանքի տակ գտնվող Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմը»՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որը Կապանի քաղաքապետն էր և նույնպես գտնվում է կալանքի տակ: