Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշված է որոշման մեջ: