Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«ՕԳՈՍՏՈՍԻ 9-14

Ուշադրություն

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր, օգոստոսի 10-14-ին, երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր, օգոստոսի 11-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 12-14-ին ` առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ: