Առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր, oգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր, օգոստոսի 12-16-ին առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: