ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ազգային Ժողովը ընդունեց առաջարկը և դրեց քվեարկության: Առաջարկին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ`0, ձեռնպահ`1:
Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ներկայումս քննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: