Կառավարությունը ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին կվճարի 16,9 միլիոն դրամ

Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխանցվի Սահմանադրական դատարանի աշխատակազմին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգում, գրում է Factor.am-ը։

ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հունիսի 11-ին մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է 16.9 մլն դրամ:

Հիշեցնենք՝ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից: