Պառավաքար համայնքում շչակ կգործարկվի

Օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։

Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: