Վթարային ջրանջատում՝ Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ.Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ.Ուլնեցու 2-60 համարների շենքերը և 1-59 համարների անհատական տները, Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 շենքերը, Դ. Անհաղթի 1-11 շենքերը, Ազատության պող. 2-16 շենքերն իրենց կոտորակներով, Ազատության նրբանցքի շենքերն իրենց կոտորակներով, Վրթանես Փափազյան փողոցի անհատական տները:

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթը, Արաբկիրի 45, 49, 51 փողոցները, Վահրամ Փափազյան փողոցը, Ադոնցի փողոցի 12, 14, 16 շենքերը, Ազատության 2-րդ նրբանցքը, Ազատության պողոտայի 1-11 շենքերն իրենց կոտորակներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: