Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ազգայնականների ու ոստիկանության միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ցուցարարները փորձել են մոտենալ նախագահի գրասենյակին:

Ծեծկռտուքի ընթացքում կիրառվել է արցունքաբեր գազ, ծխագլաններ, պայթուցկներ:

Ծեծկռտուքի մասնակից ազգայնականները եղել են «Ազգային կորպուս» քաղաքական կուսակցության ներկայացուցիչները: Ավելի վաղ, ակցիան սկսել էր Կիևի կենտրոնում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար հայտնել են իշխանությունների գործողությունների վերաբերյալ իրենց դժգոհությունները: Նրանք նաև դժգոհություն են հայտնել իրավապահ մարմինների աշխատանքից, որոնք ըստ իրենց «պայքարում են հայրենասիրական շարժման դեմ»։

Իրավապահների ուղղությամբ ցուցարարները նաև քարեր են շպրտել, ինչպես նաև անիվներ այրել: