ԱՄՆ-ը լրացուցիչ հազար զինվորական կտեղափոխի Աֆղանստան

Պենտագոնն արտոնագրել Է լրացուցիչ հազար զինծառայողներ ուղարկել Աֆղանստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: Խոսքը ԱՄՆ-ի 82 օդադեսանտային դիվիզիայի մարտիկների մասին Է:

Այսպիսով, ԱՄՆ-ի ժամանակավոր զորակազմն այս երկրում կհաշվի 6 հազար մարդ:

Նրանց խնդիրն Է՝ ապահովել Քաբուլի օդանավակայանից օտարերկրացիների եւ արտասահմանում ապաստան ստացած աֆղանցիների տարհանումը:

Պենտագոնն այդ որոշումն ընդունել Է այն ֆոնին, երբ «Թալիբան» շարժման մարտիկները, օգոստոսի 15-ի երեկոյան դրությամբ, աստիճանաբար ավարտում են Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:

Աֆղանստանի մնացած բոլոր խոշոր քաղաքները նույնպես թալիբների վերահսկողության ներքո են: Ավելի վաղ Քաբուլի օդանավակայանը փակել Էին առեւտրային ավիաչվերթների համար: Միեւնույն ժամանակ ամերիկացի զինվորականների ուժերով Քաբուլից տարհանումը շարունակվում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: