«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 18-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։

Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական էջից։