Հանգստյան օրերին ՃՈ-ն մարզերում կազմել է 1800 արձանագրություն․ տեսանյութ

Օգոստոսի 21-ին և 22-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին հանրապետության բոլոր մարզերում։

Երկու օրում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1800 արձանագրություն կազմեցին. ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց մոտ 3 տասնյակ մեքենա։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում 73 վարորդ։ 12-ը տեղում զրկվեցին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ ինը դեպքով նախապատրաստվում են նյութեր։

51 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 28-ի համարանիշերը փակցված էին ոչ սահմանված տեղում, 20-ը չուներ ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 320 անձ մեքենայում չամրակապված էր։
Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։