Անդորրայի Արտաքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,-նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։