ԱԺ արտահերթ նիստի համար 27 ստորագրությունն առկա է. ՀՅԴ-ն չի միացել. «Ազատություն»

ԱԺ արտահերթ նիստի համար 27 ստորագրությունն առկա է. ՀՅԴ-ն չի միացել. «Ազատություն»
ԱԺ արտահերթ նիստի համար 27 ստորագրությունն առկա է. ՀՅԴ-ն չի միացել. «Ազատություն»

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն:

«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերը, ըստ որի իրենց արդեն իսկ հաջողվել է ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը:

ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը եւ Մարտուն Գրիգորյանը նույնպես միացել են ստորագրահավաքին:

Դաշնակցությունը հրաժարվել է միանալ այս ստորագրահավաքին, պատճառաբանելով, որ իրենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները չեն ընդունվել: Այդուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե նախագիծը կրկին մտնի ԱԺ օրակարգ, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի: