Անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն

Անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն
Անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն

Երեկ մայիսի 17-ին Հյուսիսային պողոտայում ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ անցկացրեց միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազ­գային օրվան: Այս տարի միջոցառումն իրականացվում էր “Աջակցում ենք ապա­գային” խորագրով: Միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտություն անցնելու քաջալերումը, նաև […]

Երեկ մայիսի 17-ին Հյուսիսային պողոտայում ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ անցկացրեց միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազ­գային օրվան: Այս տարի միջոցառումն իրականացվում էր “Աջակցում ենք ապա­գային” խորագրով: Միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերա­բերյալ հետազոտություն անցնելու քաջալերումը, նաև հետազոտության հետ կապ­ված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

  Անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ըն­թաց­քում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացող­նե­րին տրամադրվեց խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատ­­­վությունն իրականացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:

“ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց կեսից ավելին տեղյակ չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին և, հետևաբար, չի ստանում համապատասխան բուժում, մինչդեռ ժամանակին սկսված բուժումը կասեցնում է հիվանդության զարգացումը, նաև կանխում է վարակի փոխանցումը”,-նշեց “Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ” ՀԿ-ի համանա­խա­գահ Էլինա Ազարյանը` կարևորելով հետազոտվելու անհրաժեշտությունը:

“Ամեն տարի մայիսի երրորդ կիրակի օրն բազմաթիվ երկրներում իրականացվում են միջոցառումներ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Արդեն մի քանի տարի է ինչ Հայաստանում ևս իրականացվում են մի շարք միջոցառումներ այս օրվա շրջանակներում: Մենք ցանկանում ենք հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնել, որ Հայաստանում տրամադրվում է ՄԻԱՎ վարակի անվճար բուժում, այն հասանելի է, և ժամանակին հետազոտվելու, ախտորոշում ու համապատասխան բուժում ստանալու պարագայում հնարավոր կլինի էապես նվազեցնել մահվան դեպքերը”,- նշեց “Դրական մարդկանց հայկա­կան ցանց կազմակերպության» նախագահ Անահիտ Հարությունյանը: Միջոցառման մասնա­կիցները անցորդներին առաջարկում էին նկարվել ձեռքի վրա տպված կարմիր ժապավենով, ինչը խորհրդանշում էր համաճարակի դեմ պայքարին միանալը:

Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: Վառվեցին մոմեր, որոնք դասավորված էին գետնին «443» թվի տեսքով` խորհրդանշելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը: