Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվն աշխարհում հատել է 5 միլիարդի շեմը․ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 5 միլիարդի շեմը:

Ավելի քան 5 միլիարդ պատվաստում է կատարվել, օրական միջինում 36 միլիոնից ավելի դեղաչափ պատվաստում է կատարվում:

Առաջիններից են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց հաջորդում են Եվրամիության երկրներն ու ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ճապոնիան, Գերմանիան»: