Մարտունիում երկրաշարժ է գրանցվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին  Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: