Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտե

Սույն թվականի օգոստոսի 27-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։ Իրականացվում է նախաքննություն։ 

Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։