138 ստուգայց, 21 խախտում․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացնում են ԱԱՏՄ-ից, ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։

Կազմվել են արձանագրություններ, տրվել են նախազգուշացումներ։

Տեսանյութը՝ այստեղ։