Շախմատի ԵԱ. Գաբուզյանն ու Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում

Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, 3-րդ անընդմեջ հաղթանականերն են տոնել Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Դանիել Ֆրիդմանին ու Վիտալի Սիվուկին:

Խաղաղ դաշն են կնքել Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը:

3-րդ տուրից հետո Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 3-ական միավորով 7 առաջատարի թվում են, իսկ Հայկը,Սամվելն ու Գաբին ունեն 2-ական միավոր: