Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։