Երբ ինձ հարցնում են, թե ինչու ենք այս վիճակին,ես հիշեցնում եմ մարտական հենակետերը կահավորելու համար տուֆ քար ու բանակի համար լվացքի մեքենաներ ձեռք բերելու դրամահավաքները.Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչու ենք այս վիճակին (իսկ ինձ երբեմն հարցնում են), ես հիշեցնում եմ մարտական հենակետերը կահավորելու համար տուֆ քար ու բանակի համար լվացքի մեքենաներ ձեռք բերելու դրամահավաքները։

Խնդիրը կամավորութնունը չի, կամավորութնունը կարևոր տեղ ունի պատությա մեջ, այլ այն է խնդիրը, որ եթե մի երկրում գեներալների ու պետական պաշտոնյաների Մոնումենտի դղյակների ֆոնին բանակի համար լվացքի մեքենայի փող են մուրում, ու մարդիկ, ում երեխաները էդ բանակում ծառայել են, ծառայում են և պիտի ծառայեն, դուրս չեն գալիս փողոց ու նման պաշտոնյաների «գլուխը չեն ջարդում», նշանակում է էդ պետությունը պետություն չի, որովհետև էդ պետության քաղաքացին չի գիտակցում իր իրավունքներն ու պարտականությունները, պահանջատեր չի և գաղափար չունի պետական ինստիտուտներից։

Ու չնայած ես նման դրամահավաքները ծաղրել եմ, փորձել եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել չկայացած ինստիտուտների վրա, բայց իմ մեղավորությունն էլ կա այդ ամենի մեջ, ես էլ պակաս եմ կրթվել, ուշ եմ սկսել մտածել պետության մասին, իմ դերի մասին պետության մեջ ու պետության դերի մասին իմ կյանքում

։ Ժամանակն է պետություն ստեղծելու»։