Դեսպան Թրեյսին այցելել է Հովհաննես Թումանյանի ծննդավայր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Վերջերս դեսպան Թրեյսին ուրախությամբ այցելեց Հովհաննես Թումանյանի ծննդավայրը՝ ծանոթանալու նրա կյանքին, գրական ու հասարակական գործունեությանը։

Շնորհակալություն ենք հայտնում տուն-թանգարանի անձնակազմին մեծ գրողի կյանքի ու գործունեության ուշագրավ դրվագները ներկայացնելու համար։

ԱՄՆ կառավարությունը գործակցում է այս թանգարանի հետ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում։

Անպայման այցելե՛ք Դսեղ՝ տեսնելու այս գեղեցիկ վայրը և ավելին իմանալու Դսեղի հարուստ պատմության մասին»։