Զբոսաշրջության կոմիտեն անդրադարձել է Գառնիի տաճարում անցկացված փակ միջոցառմանը

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության  կոմիտեի ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով երեկվա սկանդալային միջադեպին կապված Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ: 

«Հարգելի գործընկերներ, 
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի հեթանոսական տաճարը սեպտեմբերի 4-ին փակ է եղել, այնտեղ հարսանիք է տեղի ունեցել: