«Ծառուկյան»-ի և «Ելք»-ի պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. «Ազատություն»

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով:

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին:

Ազգային ժողովից «Ազատության»-ը փոխնցել են, որ վաղը Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է գալու վարչապետի ընտրության հարցով հայտարարությամբ։

Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: